ՍԻՐԱՒԷՏ

Դու քո սիրոյ բոյրը տուր ինձ, Որ ծաղկունքով լիանամ, Ծոցիդ բոյրը անուշ, անբիծ, Կեանքի սիրով արբենամ: Որ վայելեմ սեր ու խնդում, Աստուածային սուրբ պարգեւ․ Սիրահարի սրտի խոստում, Նուիրական, անդեդեւ:

ՄԱՅՐԻԿԻՍ

Բիւրաւոր յեղ գովուած ես աշխարհում արար Արեւ, լուսին ընծայուած ու մեծարուած, մայր: Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձօնուած, Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նուէր, մայր: Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ, Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրօցք ես, մայր: Տիեզերքի գիրկը խոր անհուն է թէեւ,

ՍԷՐԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դարեր անցեալ, ծովի շրջագիծը կապոյտում անշէջ, Կար մի կղզի՝ մի քարտէզում գծուած, կամ որեւէ տեղ, Ուր ապրում էին մարդկային արժէքները լոկ հոգու մէջ, Ամէն բարիք, որ մարդն զգում էր յստակ ու լուսեղ։ Բայց մի օր մի ալիք բարձրացաւ մութ ու խուլ, Կղզին դանդաղ հնազանդուեց ջրի ծանր հոսքին,

ԽԱՉԵԱԼԸ

Ու գամերը ափերի մէջ ու ոտքերին Կռացնէին, կռանեցին․ Մինչդեռ ճակտին փշաթագը արիւնոտուած Այտերն ի վայր արիւն ծորաց։ Ու վարսեցին մահախաչը ամբոխի դէմ, Որ ծփում էր կոյր, հողեղէն Վարդապետը ահա խաչին չարչարութեան․ Աստուածանեծք յանցանութեան։

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Գարնան մի թաց բայց արեւոտ առաւօտ Աւետիս է տարածւում․ Սուրբ քաղաքը պիտ ընդունի մի ճամբորդ, Մարդեղացած մարդորդուն։ Հանգրուանը եւ մօտիկ է, եւ հեռու․ Ճամբան օծուած է լոյսով․

ԹԷԺ ԱՂՋԻԿ

Դու արեւիս թէժ աղջիկն ես, հուր ես վառել դու իմ սրտում, Եւ այդ հուրը մի նոր կեանքի տաք լոյսով է հոգիս լցնում։ Գիրգ շուրթերդ, որպէս խաղող, որ հասել է արեւի տակ,

ՆՇԵՆՈՒՀԻ

Երբ գաս իմ գիրկը ու բերես համբոյրներդ սիրոյ Երփներանգ ծաղիկներ կը փռեմ ոտքերի տակ քո, Եւ կ'անեմ քեզ այն ինչ գարունն է անում նշենուն, Փաթիլ-փաթիլ թերթերով ու ճերմակութեամբ անհուն... Ես կը բերեմ վարդերը կեանքի ու երջանկութեան, Կը զարդարեմ նորաշէն մեր յարկը նուիրական.

ՈՐ ԳՐԵՑԻ

Վարդի թերին գրեցի՝ Քեզ սիրում եմ․ Ու կարմրեց վարդը բոյրով կանացի, Ողջ իմ կուրծք ու շունչը պատեց , որ բուրեմ, Յանց բուրում է կարմիր վարդը փաստացի։ Քուլայ ամպին գրեցի՝ Քեզ սիրում եմ․

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Արեւը, ոսկէ վրձինով նկարիչ է, Խոստացել է լուսաբաց, Լոյս ու առօրեայ պայծառ, Լուսինը մահիկի շեղբով լոյսը սափրում, Գիշեր է անում Մութով է ծածկում ամենայնը:

ԼՈՒՍՆԿԱՅ

Լուսնի մեղմ հայեացքի մեղմ շղարշում Սիրահարները գաղտնի լաբիրինթոս են գտնում, Ուր պտտւում են, պտտւում, Ինչպէս սրտերը սիրահար, Որ բաբախում են, տրոփում:

ՄԱՆՈՒՇԱԳՈՅՆ ՀՈՐԻԶՈՆ

Մթնշաղի շրշեղ մշուշի մէջ, Մանուշագոյն երանգները Զարդարում են տարածութիւնը․ Լեռները, ինչպէս սուտակներ, Փայլում են հեռուից, Երբ արեւը մայր է մտնում աստղունքի տակ:

ԱՌԱՒՕՏԵԱՆ ՇՂԱՐՇ

Առաւօտեան շշուկով երազի պէս ես դու, Հեռուից արշալոյսի քնքուշ, փայլող աչքերով, Քո շուրթերը զարդարուած վարդագոյն երանգով, Այտերդ կարմրում են առաւօտեան հպումից:

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Մեր սրտերի մէջ բուսել են ծաղիկներ, Ծաղիկները ձեր սիրոյ, Նուիրումի ծաղիկները անթառամ Ու բուրաւէտ, Կեանքի, սիրոյ ու քաղցրութեան վայելքով: