ԼՈՒՍՆԿԱՅ

Լուսնի մեղմ հայեացքի մեղմ շղարշում
Սիրահարները գաղտնի լաբիրինթոս են գտնում,
Ուր պտտւում են, պտտւում,
Ինչպէս սրտերը սիրահար,
Որ բաբախում են, տրոփում:

Լուսինը թափում է իր ոսկեայ փայլը
Սիրահարների երազանքների վրայ,
Նրանց յուսադրող աչքերի վրայ,
Լռութեան մէջ է սէրն ամբողջանում:

Եթէ շշուկով քամին համարձակուի ներխուժել
Նրանց սիրաբանութեան գաղտնարանը
Այնտեղ չի գտնի նրանց մենութեան մէջ,
Նրանք գրկուած են,
Այնքան սեղմ, խճճուած,
Նրանք հազիւ են շնչում,
Սիրոյ կոկոնի մէջ նրանք մեղմ թրթռում են:

Սէրը նրանց հոգու լեզուն է,
Շնորհուած ուժ,
Որ նրանց դարձնում է ամբողջական,
Իրար մէջ նրանք գտնում են իրենց մուսային,
Իւրաքանչիւր սրտի բաբախում սէրը թարմանում է:

Տարուած լուսնի ոսկէ երանգով,
Անտեսանելի, անզգալի ինքնազգացութեամբ
Նրանք չեն տեսնում երկնային լոյսը,
Որովհետեւ նրանք
Միմեանց ամենապայծառութեամբ են ողողուած։

Նրանց սրտերը ներդաշնութեան քնքուշ ռիթմով
Շնչում են իրենց եթերային պրիզմայում,
Շշուկների, հպումների, մեղմ ու սուր չզգացողութեամբ,
Լուսնի լոյսի ներքոյ նրանց սէրը համայնատարած է:

Լուսնի գրկախառնութեան մոգութեան մէջ,
Սիրահարները պարում են տիեզերքում կորած,
Լուսինը, նրանց լուռ վկան է վերեւում,
Լուսնկայի մէջ նրանք խոստանում են իրենց սէրը:

Այսպիսով, լուսնեակ գիշերուայ հմայքի տակ,
Նրանք լցւում են սիրոյ անսպառ լոյսով,
Ամէն պահ մի գանձ, փափուկ եւ հանգիստ,
Իրար սիրափափուկ գրկերում:

Լուսնի քնքուշ փայլանքի շղարշում
Սիրահարների երդումները յաւէրժ են,
Լոյսի ներքոյ նրանց սրտերը միահիւսւում են,
Աստուածային սիրոյ հմայքով:

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x