Դարեր անցեալ, ծովի շրջագիծը կապոյտում անշէջ,
Կար մի կղզի՝ մի քարտէզում գծուած, կամ որեւէ տեղ,
Ուր ապրում էին մարդկային արժէքները լոկ հոգու մէջ,
Ամէն բարիք, որ մարդն զգում էր յստակ ու լուսեղ։
Բայց մի օր մի ալիք բարձրացաւ մութ ու խուլ,
Կղզին դանդաղ հնազանդուեց ջրի ծանր հոսքին,
Եւ ամէն արժէք նսեմացաւ, ապարժէք, ամուլ,
Փրկուելու իր ճակատագրի խաւար կործանումից։
Բոլորն շտապ հեռացան, խոհեմ մտքով, կամ վախից,
Միայն սէրն էր, որ մնաց, վերջին շունչը պահած,
Նա նայեց ծովին ու երկինքին, մարող լոյսի եզրից,
Յուսալով՝ ալիքն անցնի, եւ վտանգը դառնայ անցած։
Բայց երբ յոյսն էլ մարեց, եւ լռեց ափի ձայնը ծանօթ,
Երբ ոչ մի նշոյլ չմնաց փրկութեան կամ ճանապարհի,
Սրտում ծագեց մի ցանկութիւն՝ հեռանալ ցաւից փոթոթ,
Եւ գտնել մի վայր, ուր ծովում խորտակուելուց կփրկուի։
Այդժամ հարստութեանը դիմեց՝ սրտագին աղերսով ջերմ,
Որի նաւը լի էր ոսկով, արծաթով, գանձերով ծանր.
«Տար ինձ քո հետ, որ չմնամ մահուան մէջ, մրմունջ մեղմ,
Փրկիր ինձ այս լքուած ծովից, այս ափից անծայր»։
Բայց հարստութիւնն ասաց.
«Նաւս շատ ծանր է արդէն,
Գանձերով լեցուն՝ ոսկի, արծաթ, մարգարիտներ շողուն,
Այլեւս չկայ տեղ քո համար իմ բեռների մէջ ամէն,
Ես լցուած եմ, չեմ կարող քեզ էլ վերցնել իմ նաւում»։

Ժամանակ անցաւ խռիւ ստուերով ծանր ու մութ,
Եւ սէրն իր աղերսը դրեց ժամանակի սրտին.
«Թող ինձ մնալ քո հետ, գտնել հանգիստ ու գութ,
Քո գրկում գուցէ գտնեմ ապաստարան թանկագին»։
Ժամանակը ասաց. «Ներիր, սէր, հոգիս լեցուն է մենակութեամբ,
Այնքան խորն է վիշտս, որ ինձ հետ ոչ ոք չի մնում,
Ես պիտի թափառեմ միայնակ իմ արցունքների ծանրութեամբ,
Ու փակուած մնամ այն լռութեան մէջ, որ չեմ արտասւում»։
Ապա գոռոզութիւնն եկաւ՝ բարձր, սառը ու հպարտ,
Եւ սէրն իր աղաչանքը արեց հեզ ձայնով տրտում.
«Տար ինձ քո հետ, փրկիր այս մթին ճանապարհից վատ,
Ու առաջնորդիր ինձ, որ չկորչեմ այս սեւ ալիքներում»։
Գոռոզութիւնը պատասխանեց.
«Քո ներկայութիւնը կը խախտի իմ կարգը,
Իմ նաւում ամէն ինչ հաւասար ու անխափան է,
Չեմ հանդուրժի խանգարում, ոչ էլ զգացումի դարդը—
Քո սէրը կը կոտրի այն խաղաղութիւնը, որ հիմա իմն է»։
Եւ ուրախութիւնն անցաւ՝ փայլուն երգերով փաթաթուած,
Այնքան խանդավառ, որ չլսեց սէրն ի ձայնը թոյլ,
Աղերսները նրա մնացին օդում ցրուած,
Չլսուած, չնկատուած՝ հեռու ու մօտ, անլսելի, խուլ։
Այսպէս մէկը միւսի հետեւից անցան բոլոր նաւերը,
Եւ սէրը մնաց մենակ՝ յոյսը մարած, հոգին թուլացած,
Ծովը բարձրացաւ, խաւարեց արեւի վերջին շողերը,
Եւ երեկոն էլ իջաւ՝ օրուայ ուժն ու կամքը խամրած։
Երբ արդէն թւում էր՝ ամէն ինչ կորաւ գիշերում,
Մի ձայն մեղմ կանչեց նրան, հեռուից հնչելով.
«Եկ, սէր, իմ հետ, ես քեզ կը պահեմ ապահով լոյսերում,
Եւ կը հանեմ քեզ այս ալիքներից՝ փրկութեան ելքով»։
Նա շրջուեց ու տեսաւ ծերունի մի անձ,
Ում հայեացքը խորն էր, անծանօթ, բայց հանգստաբեր,
Նա տարաւ սէրն ին իր նաւը՝ չհարուցեց ոչ մի հարց,
Առաջնորդեց նրան դէպի ապահով ափը առընթեր։
Հեռու մի ափի վրայ նրան իջեցրեց ապահով
Ու դարձաւ հեռանալու՝ առանց փառքի կամ շնորհքի,
Անաղմուկ անհետացաւ, ինչպէս տարիներն են անցնոմ անխռով,
Եւ կորաւ ժամանակի անտեսանելի հոսքի մէջ լուռ ու անհարկի։
Եւ սէրը, զարմացած, յանկարծ հասկացաւ սրտում,
Որ չի հարցրել՝ ով էր փրկիչը, անունը կամ տեղիքը,
Հարց ծագեց նրա մէջ՝ անհամբեր, ու լուռ յուզում,
Եւ նա դիմեց գիտութեանը պարզելու գաղտնիքը։
«Ասա ինձ, ո՛վ գիտութիւն, իմաստուն ու լուսեղէն,
Ո՞վ էր այն հոգին, որ փրկեց ինձ ալիքներից խոր,
Ո՞վ էր այդ ծերունին, որ տարաւ ինձ անվտանգ երթով ամէն,
Եւ կատարեց այդքան մեծ գործ իր սիրոյ համար մոլոր»։
Գիտութիւնն ասաց՝ հեռուն նայելով ժամանակի խորքից,
Միայնակ հանգիստ, առանց կասկածի, վստահ ամբողջ
«Դա Ժամանակն էր, որ քեզ առաջնորդեց այդ ուղով ու հեռուից,
Քանզի միայն Ժամանակն է, որ ճանաչում է համայն սէրը ողջ»։
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ



