ԱՇՆԱՆ ՏԷՐԵՒՆԵՐ

Աշնան թռչկան տէրեւներ,
Գունաւորում էք հոգիս․
Ինչպէս որ նա դիւթիւմ էր,
Արեւ դառնում օրերիս:

Իմ տենչութեան խայծն էր
Ծորում ամպից ու լուսնից․
Խորզգաց սիտս խնդրէր
Համբոյր նրա շուրթերից:

Որ քաղցր էր ու շաքարոտ
Մեղուի քՠմած մեղրի պէս․
Պատանութեան վեհերոտ`
Կգա․․․ չի գա․․․ անգութ ծէս:

Աշնան գունատ տէրեւներ,
Թափւում էք վերջին պարով․
Յիշողութեան վարդիթեր
Բուրաւոտ էք կարօտով․․․

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x