ՍԻՐԱՒԷՏ

Դու քո սիրոյ բոյրը տուր ինձ,
Որ ծաղկունքով լիանամ,
Ծոցիդ բոյրը անուշ, անբիծ,
Կեանքի սիրով արբենամ:

Որ վայելեմ սեր ու խնդում,
Աստուածային սուրբ պարգեւ․
Սիրահարի սրտի խոստում,
Նուիրական, անդեդեւ:

Քո նայուածքի հուրը տուր ինձ,
Որ իմ սիրով է այրւում․
Աչքերիդ ցոլքը շողալից
Հորիզոնում, աստղունքում:

Ճաճանչում է արեգակը,
Ծոցս լցնում քո ջերմով․
Երջանկութեան հրեշտակը
Պարգեւում է ինձ գորով:

Բախտ ու սիրոյ իմ հեքիաթը
Անուշ խաղով թրթռում,
Ու տանում է ինձ գագաթը
Քո սիրաւէտ վայելքում:

Գրիշ Դաւթեան

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x