ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Այստեղ, այնտեղ կամ որտեղ էլ
Երդումներ տրուեն,
Գրաւականների սիմֆոնիան կհնչի
Մաքուր ու ձայնեղ․
Արեւը, լուսինը
Ու վերներում գտնուող աստղերը,
Բոլորի խոստումները կը քանդակուեն
Հորիզոնի լազուարթում:

Արեւը, ոսկէ վրձինով նկարիչ է,
Խոստացել է լուսաբաց,
Լոյս ու առօրեայ պայծառ,
Լուսինը մահիկի շեղբով լոյսը սափրում,
Գիշեր է անում
Մութով է ծածկում ամենայնը:

Աստղերը խոստացել են փայլել,
Տիեզերական ցուցադրութիւն է,
Ցօղեր ծաղկաթերթերի վրայ`
Լուսնեակի պալետ,
Երկնային երանութեան մէջ,
Տրուած խոստումների մթնոլորտում:

Քո աչքերը, սիրոյ հայելիները,
Շրթունքները մեղրոտ երդուեցին
Ամոքել սիրոյ ու համբոյրի ծարաւս,
Բայց որպէս անցողիկ մեղեդի,
Նրանք խամրում են,
Դաւաճանուած խոստումների
Արձագանգներ թողնելով:

Ցանկութեան խշշոցում
Փնտռում եմ քո դէմքը,
Սակայն համբոյրներդ մնում են
Հեռաւոր տարածութեան մէջ,
Արեւը, լուսինը, աստղերը
Կարող են դեռ փայլել,
Բայց խախտուած խոստումներդ
Մրմռում են իմ բեկուած սրտում:

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x