Վարդի թերին գրեցի՝
Քեզ սիրում եմ․
Ու կարմրեց վարդը բոյրով կանացի,
Ողջ իմ կուրծք ու շունչը պատեց , որ բուրեմ,
Յանց բուրում է կարմիր վարդը փաստացի։
Քուլայ ամպին գրեցի՝
Քեզ սիրում եմ․
Շոգիացաւ, անձրեւ դարձաւ դաշտերին․
Ջուրը հեղեղ վարդեր հոսեց կարմրադէմ,
Յանց շիկացած շողը արեւնամուտին։
Հորիզոնին գրեցի՝
Քեզ սիրում եմ․
Նա գունատուեց քո այտերի կարմիրով,
Որ կարմիրն է բուրող վարդերի եդեմ,
Մայրամուտի եօթներանգ ալիքներով։
Երազ տեսայ գրեցի՝
Քեզ սիրում եմ․
Դու դարձար ու խոնարհուեցիր իմ բարձին․
Արեւի պէս ակնդելով լուսադէմ,
Միրաժները վխտում էին իմ լանջին։
Զովը զնգաց պարտէզում, իմ սրտի մէջ,
Նոյն բուրմունքով, ախորժաբոյր ծուփերի․
Թերին տարաւ կարօտով հիր ու անշէջ
Թեւերով հուր ասուպների, ցոլքրի։
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ



