ՍԻՐԱՒԷՏ

Դու քո սիրոյ բոյրը տուր ինձ,
Որ ծաղկունքով լիանամ,
Ծոցիդ բոյրը անուշ, անբիծ,
Կեանքի սիրով արբենամ։

Որ վայելեմ սէր ու խնդում,
Աստուածային սուրբ պարգեւ․
Սիրահարի սրտի խոստում,
Նուիրական, անդեդեւ։

Քո նայուածքի հուրը տուր ինձ,
Որ իմ սիրով է այրւում․
Աչքերիդ ցոլքը շողալից
Հորիզոնում, աստղունքում։

Ճաճանչում է արեգակը,
Ծոցս լցնում քո ջերմով․
Երջանկութեան հրեշտակը
Պարգեւում է ինձ գորով։

Բախտ ու սիրոյ իմ հեքիաթը
Անուշ խաղով թրթռում,
Ու տանում է ինձ գագաթը
Քո սիրաւէտ վայելքում։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Կլէնտէյլ, Քալիֆորնիա 2026-01-03

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x