ՄԵՆՔ

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Մենք սրբութեան ճամբէն անցանք՝
          երազանքի հորիզոններ երազելով։
Մենք սրբութեան միաձուլման ծիր գծեցինք
          յաւերժութեան անպարագիծ սահմաններով։
Մենք աշխարհներ կառուցեցինք
          խոհոյթին* մէջ հոգիներուն մեր թափառող։
Մենք մենքութեան նորագոյնի եզր երգեցինք
          առանձնութեան նոր մէկութիւն ստեղծելով։
Մենք սրբութեամբ սրբութիւնը լուռ երգեցինք
          հոգիներուն մեր տառապած։
Արահետին մեր կեանքերուն,
          հորիզներ այցելեցինք
          անուրջներուն մեր երազուած․․․
Մենք՝ մենքութեան սահմաններու նոր ճանբորդներ,
          մենքութիւնը սահմանեցինք․․․
Դեգերեցինք մենքութեան մէջ տիեզերքի՛
          նոր ծիրերու երազանքով։
Ազդարժէքներ* սահմանեցինք ալիքներուն մեզ հալածող
          դարձանք ովկեան չսահմանուած,
          երազներու վառ կշռոյթով
          հորիզոններ միշտ փնռելով։
Յաւերժութեան ճանապարհին
          մնացինք որբ
          մնացինք բորբ՝
                    մենք մեզ այրող։
Եւ պատմութեան ճանապարհին
          առանց սահման բնորոշող
                   դեգերումին մէջ մեր մթին,
          մենք կորուսինք
                   ճանապարհը լոյս յաւերժի
Աւաղ․․․ աւաղ․․․
դարձանք ազգորբ․․․

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Գրիգորեան Տոմար- Օր՝ 10, Ամիս՝ Նոյեմբեր, Ամ՝ 2026:
Հայկեան Տոմար- Օր՝ Հրանդ, Ամիս՝ Տրէ, Յամի՝ ՏՇԺԸ (4518):

*«Խոհոյթ»ը՝ «Մարգարեան Բառակազմական Համակարգ»էս է․ բառարաններուն մէջ մի փնտռէք։
*«Ազդարժէք» բառը նոր բառ է- Գիտական հաւասարութեան (formula) հասկացութեան մէջ, ամէն մէկ գործող ազդակ, իր ինքնուրոյն արժէքն ունի՝ coefficient-ը։

Subscribe
Տեղեկացում
guest

0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x