ՀԱՅՐԵՆԻՔ

Երկնի վրայ ես գրում եմ`
Հայրենիք,
Բայց թխպում է,
Ամպն է պատում երկինքը․․․

Ամպի վրայ ես գրում եմ`
Հայրենիք,
Անձրեւում է
Ու ցնդում է թուխ ամպը․․․

Ես գրում եմ հողի վրայ`
Հայրենիք․
Բայց մնում է այն անհաղորդ,
Անբարիք:

Պայքարում եմ դարձնելու այն իմ տունը,
Մարտնչում եմ,
Քրտինք թափում,
Նոյնիսկ ոթում արիւնս,
Բայց մնում է նա անհաղորդ, անտարբեր,

Լոկ գրաւուած, արիւնլուիկ մի տարածք,
Չի բաբախում իմ սրտի հետ անձնուէր․․․
Ես կանգնում եմ հողի վրայ անսասան,
Տէր եմ կանգնում կեանք ու ցաւին զանազան,

Եսից դառնում մենք,
Դառնում ենք համակ ազգ,
Լեզու տալիս,
Ծաղկեցնում ենք մշակոյթ,
Քաղաքակրթութիւն հիմնում մերանձնեա․․․

Եւ ահա,
Հողը հաղորդւում է ինձնով ու մենքով,
Ջերմանում է մեր ազգութեամբ ու ոգով,
Վերաբերւում մեր արեանը ու գոյին,
Եւ դառնում է Հայրենիք:

Ո՛վ աշխարհ, ո՛վ երկիր, ո՛վ Հայաստան:

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
1 Comment
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Լուսին
Լուսին
10 months ago

Գրիչդ անսպառ:

1
0
Would love your thoughts, please comment.x
()
x