Տասներկու խորհուրդ արդի հայ գրողին

December 29, 2024

Ոճաբանական

  1. Տօնական այս օրերուն

Մի՛ ըսէք ու գրէք՝

Սուրբ ԾնունդՍուրբ Ծննդեան:

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

Ծնունդ  կամ Սուրբ ծնունդ, Սուրբծննդեան:

Ճիշդ ինչպէս՝ Սեւ ծով, Սեւծովեան:

Մի՛ ըսէք ու գրէք՝

Նոր Տարի,

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

Նոր տարի:   Նաեւ՝ Ամանոր, Ամանորեայ…

  1. Ձեր յօդուածը երկու համակարգչային էջէ աւելի թող չըլլայ. այլապէս միշտ պիտի վտանգուի Ձեր պայծառ մտքի արգասիքի ընթերցումը:

***Նախընտրելի է կէտադրական նշան մը բնաւ չգործածել, քան թէ սխալ գործածել զայն: Ուստի, խուսափեցէ՛ք անկէ, եթէ բոլորովին վստահ չէք անոր ճիշդ գործածութեան:

***Խուսափեցէ՛ք ըսելէ ու գրելէ՝

ասիկա, ատիկա, անիկա,

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

այս, աս, սա, այդ, այն:

  1. Խուսափինք կրաւորական բայերէ՝ ի նպաստ չէզոք եւ ներգործական բայերու:

Մի՛ ըսէք ու գրէք՝

            –Պոլիսը գրաւուեցաւ Սուլթան Ֆաթիհի կողմէ: 

            Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝ 

            –Սուլթան Ֆաթիհ գրաւեց Պոլիսը:

  1. Ենթական չկրկնենք էական բային հետ:

            Չըսենք ու չգրենք՝

            –Այս խնձորը համով խնձոր է:

            Այլ ըսենք ու գրենք՝

            –Այս խնձորը համով է:

            Կամ՝

            –Համով խնձոր է այս:

  1. 5. Խուսափինք անորոշ դերբայէն՝ ի նպաստ բայանուններու:

            Մի՛ ըէսք ու գրէք՝

            –Նախագահ մը ընտրելը դժուարացաւ:

            Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

            –Նախագահի մը ընտրութիւնը դժուարացաւ:

            Մի՛ ըսէք ու գրէք՝

            –Կողմերը մօտ են  զինադադար կայացնելու(ն):

            Այլ ըսէ՛ք  ու գրեցէ՛ք՝

            –Կողմերը մօտ են զինադադարի (մը) կայացումին:

  1. Խուսափինք որոշիչ յօդով օժտելէ յատուկ անունները:

            Մի՛ ըսէք ու գրէք՝

            –Գերմանիան կ’ուզէ, որ Ուքրանիան պարտուի:

                Փութինը եւ Էրտողանը համաձայնեցան:

Այլ  ըսէք ու գրեցէք՝

            –Գերմանիա կ’ուզէր, որ Ուքրանիա պարտուի:

               Փութին եւ Էրտողան համաձայնեցան:

  1. 7. Նախընտրել եզակին յոգնակիէն:

            Մի՛ ըսէք ու գրէք՝

            –Ան տաբատներ գնեց շուկայէն:

            Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

            –Ան տաբատ գնեց շուկայէն:

            Մի՛ ըսէք ու գրէք՝

            –Թորոսն ու Մարկոսը այցելութիւններ տուին Կիրակոսին ու Մակարոսին:

            Այլ ըսէ՛ք ու գրեցէ:ք՝

            –Թորոսն ու Մարկոսը  այցելութիւն տուին  Կիրակոսին ու Մակարոսին::

            Մի ըսէք ու գրէք՝

            –Օդանաւերը ժամերով թռիչքներ կատարեցին:

            Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

            –Օդանաւերը ժամերով թռիչք կատարեցին:

  1. Հոն ուր կարելի է՝ նախընտրել ա յօդակապը ե-էն:

            Մի՛ ըսէք ու գրէք՝

այցեգին, այցեգիր, այցետոմս:

            Այլ ըսէ՛ք  ու գրեցէ՛ք՝

այցագին, այցագիր, այցատոմս:

  1. Ել, իլ եւ ալ լծորդական տարբերակներու պարագային միշտ նախընտրել ել-ը՝

            —ելլել/ելլալ,           գտնել/գտնալ,                         խրխնջել/խրխնջալ թուիլ/թուալ

մռնչել/մռնչալ,    վրնջել/վրնջալ,                       երեւիլ/երեւալ

  1. Խուսափինք կրկնակի մակբայներէ:

Չըսենք ու չգրենք՝ անպայմանօրէն, ուղղակիօրէն:

Այլ ըսենք ու գրենք՝ անպայման, ուղղակի:

***Մ՛ի գրէք՝

ամրան, ձմրան, լերան, դրան, մատրան,

Այլ գրեցէ՛ք՝

ամռան, ձմռան, լեռան, դռան, մատռան. նախընտրաբար՝ մատուռին:

  1. 11. Չհոլովել ինքզինք(ս) դերանունը, որ հայցական է եւ չի հոլովուիր:

            Մի՛ ըսէք ու  գրէք՝

            —ինքզինքս           –ինքզինքիս                         -ինքզինքէս          -ինքզինքովս…

            Այլ ըսէ՛ք ու գրեցէք՝

            —ինքզինքս,          –ես իմ         – ես ինծի          -ես ինձմէ             -ես ինձմով

          —մենք մեզ            -մենք մեր   -մենք մեզի      -մենք մեզմէ            -մենք մեզմով        

            —դուք ձեզ             -դուք ձեր    -դուք ձեզի       -դուք ձեզմէ             -դուք ձեզմով

          —իրենք զիրենք   -իրենք իրենց    (նոյն)         -իրենք իրենցմէ   -իրենք իրենցմով:

  1. 12. Որեւէ օտար յատուկ անունի մէջ,– կը շեշտենք՝ մէ՛ջ,– չգրել է եւ օ տառերը, այլ գրել մի՛միայն ե եւ ո. օրինակ՝ Տը Կոլ, Պոտլեր, Մարսել, Ռոպեր, Լեյեն, Նեմեսիս, Պրոմեթէ եւ այլն՝ յարգելով հանդերձ այլ անուններու պատմական ուղղագրութիւնը:

            Եւ Տէր  ընդ Ձեզ,  ընդ ամենեսեանդ:

            Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

            Երջանիկ տարիներ աշխարհին, Հայաստանին, բոլորին ու բոլորիս:

            [email protected]                                                                    Արմենակ Եղիայեան

0
Would love your thoughts, please comment.x
()
x