Ընթերցանութիւնը շատոնց ճանչցուած է իբրեւ մարդու հոգեւոր աճումի, լեզուական հարստացման եւ մտաւոր անկախութեան հիմնաքարերէն մէկը։ Գիրքը միշտ ալ եղած է կամուրջ մը՝ անհատը կապելու իր անցեալին, ներկային եւ ապագային՝ նպաստելով մտային ու բարոյական հասունացման, քննական մտածողութեան զարգացման եւ մշակութային ժառանգութեան պահպանման։
Սակայն այսօր՝ արուեստական բանականութեան (AI), արագ հաղորդակցութեան ու պատկերներու եւ տեսերիզներու գերակշռող աշխարին մէջ, արդօք ընթերցանութիւնը կը պահէ՞ իր տեղը մարդուն կեանքին մէջ։ Ստորեւ տրուած տեղեկագիրը՝ «Ամենէն աւելի գիրք կարդացող երկիրներու» մասին, բարացուցական է եւ որոշ չափով կը պատասխանէ այդ հարցադրումին՝ ներկայացնելով շուրջ 100 երկիրներու մէջ տարեկան կարդացուած գիրքերու միջին թիւը, ինչպէս նաեւ՝ ժամանակը, զոր տարուան ընթացքին մարդիկ կը տրմադրեն ընթերցանութեան։
Տեղեկագիրը կը ցոյց տայ, որ ընթերցանութիւնը կը պահէ իր կենսական դերակատարութիւնը աշխարհի տարբեր ժողովուրդներու մէջ։ Միացեալ Նահանգներ, Հնդկաստան, Մեծն Բրիտանիա, Ֆրանսա եւ Իտալիա կը գլխաւորեն այն երկիրներու ցանկը, որոնք կարդացուած գիրքերու թիւի եւ ընթերցման ժամերու բարձրագոյն միջին ցուցանիշերը ունին։ Հետաքրքրականօրէն, տեղեկագիրը կը վերահաստատէ նաեւ, որ դասակարգային տարբերութիւնները, կրթական միջավայրը եւ թեքնաբանական հասանելիութիւնը կարեւոր ազդակներ են ընթերցանութեան դերակատարութեան ձեւաւորման մէջ։
Այս տեղեկագիրը ոչ միայն վիճակագրական տեղեկութիւն տրմադրող փաստաթուղթ մըն է, այլեւ հրաւէր մը՝ վերարժեւորելու ընթերցանութիւնը որպէս անհատական եւ հաւաքական զարգացման հիմք։ Ան կը մղէ մեզ մտածելու՝ արդեօք մենք իբրեւ հասարակութիւն բաւարար չափով կը խրախուսե՞նք ընթերցանութիւնը իբրեւ խթան ստեղծագործական եւ քննական մտածողութեան։
Հայաստան եւ Լիբանան կը գտնուին աղիւսակին վերջին երրորդին մէջ՝ յաջորդաբար գրաւելով 63-րդ եւ 77-րդ տեղերը՝ ընդամէնը տարեկան միջին հաշիւով 4.29 գիրք եւ շուրջ 94 ժամ՝ Հայաստանի պարագային եւ 3.46 գիրք ու 77 ժամ՝ Լիբանանի պարագային։ Այս յարաբերաբար ցած ցուցանիշերը մտահոգիչ են մանաւանդ Հայաստանի համար, որուն ժողովուրդը ժամանակին կը վայերէր ընթերցասիրութեան բարձր վարկ եւ մեծ սէր ու յարգանք կը տածէր մեր մշակութային ժառանգութեան, պատմութեան, գրականութեան եւ ընդհանրապէս հայ դպրութեան նկատմամբ։
Յոյսով ենք, որ այս թիւերը կը ծառայեն որպէս զգաստութեան հրաւէր մը հայրենի կրթական համակարգին, ընտանիքներուն եւ հասարակական կառոյցներուն, խորքին մէջ բոլոր հայ հաւաքականութիւններուն՝ վերստեղծելու այն մթնոլորտը, որ ընթերցանութեան ճամբով պիտի նպաստէր շրջահայեաց ու գիտակ հայու տիպարի վերականգնումին: Թէեւ տրուած վիճակագրութիւնը անպայմանօրէն ցոյց չի տար ընթերցուած գրականութեան որակը կամ լեզուական բազմազանութիւնը, այսուհանդերձ կը մատնանշէ կարեւոր պարապի մը առկայութիւնը, որ դժբախտաբար կը լեցուի հայհոյանքներով, բամբասանքներով, զրպարտութիւններով եւ….
Վ.Թ.
Աշխարհի ամենէն աւելի գիրք կարդացող երկիրները (2024-25)
|
Անուն |
Տարեկան Ընթերցուած Գիրքերու Միջին Թիւը |
Տարեկան Ընթերցման Ժամերու Միջին Թիւը |
|
1. Միացեալ Նահանգներ |
17 |
357 |
|
2. Հնդկաստան |
16 |
352 |
|
3. Միացեալ Թագաւորութիւն |
15 |
343 |
|
4. Ֆրանսա |
14 |
305 |
|
5. Իտալիա |
13 |
278 |
|
6. Ռուսիա |
11 |
223 |
|
7. Աւստրալիա |
10 |
217 |
|
8. Սպանիա |
9 |
187 |
|
9. Հոլանտա |
8 |
187 |
|
10. Զուիցերիա |
6.9 |
157 |
|
11. Թայուան |
6.83 |
157 |
|
12. Պելճիքա |
6.76 |
155 |
|
13. Սինկափուր |
6.72 |
155 |
|
14. Հոնկ Քոնկ |
6.66 |
155 |
|
15. Հարաւային Ափրիկէ |
6.62 |
154 |
|
16. Չինաստան |
6.61 |
154 |
|
17. Նորվեկիա |
6.48 |
153 |
|
18. Իսրայէլ |
6.42 |
149 |
|
19. Աւստրիա |
6.42 |
153 |
|
20. Թայլանտ |
6.37 |
149 |
|
21. Իրան |
6.36 |
149 |
|
22. Քոլոմպիա |
6.32 |
147 |
|
23. Չիլի |
6.28 |
144 |
|
24. Ռումանիա |
6.28 |
147 |
|
25. Գերմանիա |
6.25 |
141 |
|
26. Ճափոն |
6.2 |
135 |
|
27. Չեխիա |
6.07 |
133 |
|
28. Ֆինլանտա |
6.06 |
131 |
|
29. Թուրքիա |
6.05 |
130 |
|
30. Ինտոնեզիա |
5.91 |
129 |
|
31. Մեքսիքո |
5.83 |
127 |
|
32. Հարաւային Քորէա |
5.69 |
125 |
|
33. Պրազիլ |
5.61 |
125 |
|
34. Ֆիլիպիններ |
5.59 |
123 |
|
35. Վիեթնամ |
5.54 |
123 |
|
36. Մալիզիա |
5.49 |
122 |
|
37. Դանիա |
5.48 |
121 |
|
38. Եգիպտոս |
5.41 |
121 |
|
39. Փերու |
5.35 |
120 |
|
40. Փորթուգալ |
5.35 |
120 |
|
41. Նոր Զելանտա |
5.32 |
119 |
|
42. Յունաստան |
5.31 |
117 |
|
43. Ուքրանիա |
5.29 |
117 |
|
44. Հունգարիա |
5.29 |
117 |
|
45. Սլովաքիա |
5.26 |
116 |
|
46. Քուպա |
5.18 |
115 |
|
47. Տոմինիքեան Հանրապետութիւն |
5.13 |
115 |
|
48. Էքուատոր |
5.11 |
113 |
|
49. Փորթօ Ռիքօ |
5.1 |
113 |
|
50. Քենիա |
4.97 |
108 |
|
51. Պուլկարիա |
4.96 |
106 |
|
52. Լուքսեմպուրկ |
4.94 |
106 |
|
53. Վենեզուելա |
4.91 |
104 |
|
54. Արժանթին |
4.88 |
103 |
|
55. Քոսթա Ռիքա |
4.83 |
102 |
|
56. Փանամա |
4.8 |
101 |
|
57. Լիթուանիա |
4.76 |
101 |
|
58. Սլովենիա |
4.72 |
100 |
|
59. Էսթոնիա |
4.66 |
98 |
|
60. Մաքաո |
4.66 |
98 |
|
61. Իսլանտա |
4.51 |
97 |
|
62. Վրաստան |
4.3 |
96 |
|
63. Հայաստան |
4.29 |
94 |
|
64. Մալթա |
4.17 |
94 |
|
65. Հիւսիսային Մակեդոնիա |
4.11 |
94 |
|
66. Մաւրիթիուս |
4.02 |
89 |
|
67. Տաճիկիստան |
4.01 |
89 |
|
68. Նամիպիա |
4 |
88 |
|
69. Քըրքըզիստան |
3.96 |
87 |
|
70. Նիքարակուա |
3.93 |
86 |
|
71. Նիժէր |
3.77 |
86 |
|
72. Մոլտովա |
3.62 |
85 |
|
73. Ճամայքա |
3.58 |
80 |
|
74. Սուրիա |
3.57 |
80 |
|
75. Քամպոտիա |
3.52 |
78 |
|
76. Զիմպապուէյ |
3.49 |
78 |
|
77. Լիբանան |
3.46 |
77 |
|
78. Պահրէյն |
3.44 |
77 |
|
79. Յորդանան |
3.43 |
76 |
|
80. Սրի Լանքա |
3.29 |
76 |
|
81. Միանմար |
3.28 |
74 |
|
82. Ատրպէյճան |
3.25 |
74 |
|
83. Անկոլա |
3.18 |
69 |
|
84. Թուրքմէնիստան |
3.18 |
74 |
|
85. Օման |
3.13 |
69 |
|
86. Քուէյթ |
3.08 |
69 |
|
87. Եթովպիա |
3.06 |
69 |
|
88. Մարոք |
2.97 |
67 |
|
89. Քաթար |
2.93 |
67 |
|
90. Ալճերիա |
2.83 |
65 |
|
91. Իրաք |
2.77 |
64 |
|
92. Ղազախստան |
2.77 |
65 |
|
93. Պանկլատէշ |
2.75 |
62 |
|
94. Արաբական Միացեալ Էմիրութիւններ |
2.71 |
60 |
|
95. Սէուտական Արաբիա |
2.69 |
60 |
|
96. Փաքիստան |
2.6 |
60 |
|
97. Պրունայ |
2.59 |
60 |
|
98. Աֆղանիստան |
2.56 |
58 |

Ընթերցանութեան տրուած ժամանակը
- Միացեալ Նահանգներ. ամերիկացիները շաբաթական միջին հաշւուվ կը կարդան շուրջ 7 ժամ, տարին 357 ժամ:
- Հնդկաստան. շաբաթը մօտ 5 վայրկեան նուազ՝ տարին 352 ժամ:
- Մեծն Բրիտանիա՝ տարին 343 ժամ:
- Ֆրանսա. շաբաթը շուրջ 5 ժամ եւ 50 վայրկեան՝ տարին 305 ժամ:
- Իտալիա. շաբաթը 5 ժամ 20 վայրկեան՝ տարին 278 ժամ:
Երկիրներ, ուր ամենէն աւելի գիրք կը կարդան եւ գիրք կը գնեն
- Միացեալ Նահանգներ – 17 գիրք միջին հաշիւով:
- Հնդկաստան – 16 գիրք:
- Մեծն Բրիտանիա– 15 գիրք, գիրքերու վաճառքը հասած է 212 միլիոնի:
- Ֆրանսա – 14 գիրք:
- Իտալիա – 13 գիրք:
Ընթերցանութեան մեթոտներ
Մեծն Բրիտանիոյ եւ Միացեալ Նահանգներու մէջ գիրքերու ընթերցումը կը մնայ մեծաւ մասամբ տպագիր: Սակայն 2022-ի վիճակագրութիւնը մը կը նշէ, թէ շուրջ 9 տոկոսով, մարդիկ կարդացած են թուային (eBook) գիրք, իսկ 23%-ը՝ ոչինչ: Մնացեալները գրեթէ հաւասարապէս բաժնուած են միայն տպագիր եւ խառն մեթոտներով ընթերցանութեան միջեւ:
Ամենէն աւելի կարդացուած գիրքերը
- Աստուածաշունչ
- Սուրբ Քուրան
- Harry Potter-ի շարքը
- Գիտելիքներու ժողովածոյ – խօսքեր Մաո Ցէ Թունկէն
- Lord of the Rings շարքը

