Անառակ որդի

August 17, 2025

Սիրելի՛ բարեկամներ,

            Մտածեցի Աստուածածնայ տօնը դիմաւորել ու խորհրդածել Քրիստոսի մէկ առակով, որ «Անառակ որդի»-ինն է (Ղուկաս, 15/11-32) եւ գրաբար գրուած ամենագեղեցիկ հատուածներէն  մէկը: Կարծես մարդու ձեռքով չէ շարադրուած ան, այլ Աստուծոյ անմիջական թելադրանքով ու շունչով, ու աստուածավայել  լեզուով, որ մեր գրաբարն է,- այնքան գեղեցիկ ու առինքնող է ան:

Թելադրելի է, որ բնագիրն  ու թարգմանութիւնը փոխնիփոխ կարդաք՝ ըմբոշխնել կարենալու համար մեր ոսկեղէնիկը:

                                                                 *   *   *

Առն միոջ էին երկու որդիք.                      Մարդ մը ունէր երկու որդի,
ասէ կրտսերն ի նոցանէ ցհայրն.                որոնց կրտսերը ըսաւ հօրը.
-Հա՛յր, տո՛ւր ինձ բաժին որ                    -Հա՛յր, տո՛ւր  ունեցածէդ այն,
անկանի յընչիցդ։                                           որ բաժին կ’իյնայ ինծի:
 Եւ նա՝ բաժանեաց  նոցա                          Եւ հայրը անոնց միջեւ բաժնեց
զկեանսն։                                                         իր հարստութիւնը:
            Եւ յետ ո՛չ բազում աւուրց՝                         Քիչ օրեր անց՝  կրտսերը  հաւաքեց
ժողովեալ զամենայն կրտսերոյն՝ գնաց   ամբողջ ստացածը ու գնաց հեռաւոր
յաշխարհ հեռի. և անդ վատնեաց զինչս   երկիր մը,  եւ  այնտեղ   վատնեց   զայն,
իւր, զի կեայր անառակութեամբ։               քանզի կ’ապրէր անառակութեամբ:
Եւ իբրև սպառեաց զամենայն,                  Եւ երբ սպառեց ամբողջ ունեցածը, 
եղև սով սաստիկ յաշխարհին յայնմիկ,    սաստիկ սով մը տիրեց  այդ երկրին
 եւ սկսաւ ինքն չքաւորել։ Եւ գնացեալ       մէջ, ու ան մատնուեցաւ չքաւորութեան:
 յարեցաւ ի մի ոմն քաղաքացւոց                Ուստի դիմեց  այդ երկրի քաղաքացինե-
աշխարհին այնորիկ. եւ յղեաց զնա             րէն  մէկուն,  որ զինք  ղրկեց  իր ագարա-
յագարակ  իւր՝ արածել խոզս։                     կը՝ խոզերը արածելու:
Եւ ցանկայր լնուլ  զորովայն                     Եւ կը ցանկար ստամոքսը  լեցնել
իւր յեղջերէն, զոր խո՛զքն ուտէին,              այն եղջիւրով,  որ խոզերը կ’ուտէին,
եւ  ոչ ոք  տայր նմա։                                      սակայն այդ եւս չէին տար իրեն:
Եւ եկեալ ի մի՛տս իւր՝  ասէ.                      Եւ ուշքի գալով՝ ըսաւ.
-Քանի՜ վարձկանք իցեն ի                       -Քանի՜  հացալից վարձկաններ 
տան հօ՛ր իմոյ հացալիցք, եւ ես աստ        կան հօրս տան մէջ, իսկ ես այստեղ սո-
սովամահ կորնչիմ.  յարուցեալ գնա-        վահար  պիտի մեռնիմ.  ելլեմ-երթամ
ցից   առ  հայր  իմ և ասացից ցնա.            հօրս ու ըսեմ անոր.
-Հա ՛յր, մեղա՛յ յերկինս և առա-             -Հա՛յր, մեղանչեցի Աստուծոյ ու 
ջի քոյ, եւ ո՛չ եւս եմ արժանի կոչել որդի     քեզի հանդէպ եւ այլեւս արժանի չեմ քու
քո. արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց     զաւակդ կոչուելու. զիս քու վարձկաննե-
 քոց։                                                                  րէդ մէ՛կը ըրէ:
Եւ յարուցեալ եկն առ հայր իւր.                Ուստի ելլելով եկաւ հօրը.  եւ մինչ
եւ մինչ դեռ հեռագոյն էր, ետես զնա          տակաւին հեռուն էր, հայրը տեսաւ զինք
 հայրն և գթացաւ. յարեաւ և ընթացաւ       եւ գթաց. ելաւ ու յառաջացաւ դէպի ,
ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն             որդին, փաթթուեցաւ անոր պարա-
նորա եւ համբուրեաց զնա։                            նոցին եւ համբուրեց զայն:
Եւ ասէ ցնա որդին.                                     Եւ որդին ըսաւ հօրը.
-Հայր, մեղա՛յ յերկինս և առաջի             -Հա՛յր, մեղայ Աստուծոյ  ու քեզի
 քոյ եւ ո՛չ ևս եմ արժանի կոչել որդի քո։      դէմ,  եւ արժանի չեմ որդիդ կոչուելու:
Ասէ հայրն ցծառայսն իւր.                         Հայրը ըսաւ իր ծառաներուն.           
-Վաղվաղակի հանէ՛ք զպատ-                -Անմիջապէս հանեցէք առաջուան
մուճանն առաջին, եւ ագուցէ՛ք նմա,           պատմուճանը եւ հագցուցէք անոր, եւ
եւ տո՛ւք զմատանին իձե՛ռն նորա, եւ          դրէ՛ք մատանին անոր ձեռքը, այլեւ կօ-
կօշի՛կս յո՛տս նորա. և ածէ՛ք զե՛զն            շիկները՝  ոտքերուն. բերէ՛ք պարարտ
պարարակ, զենէ՛ք կերիցո՛ւք եւ ուրա՛խ    եզը, մորթեցէ՛ք զայն, ուտենք եւ ուրախա-
 լիցուք.  զի այս որդի իմ մեռեա՛լ էր եւ       նանք. քանզի իմ այս որդիս մեռած էր՝
 եկեա՛ց, կորուսեալ էր և գտա՛ւ. եւ             կենդանացաւ, կորսուած էր՝ գտնուեցաւ.
սկսան  ուրա՛խ լինել։                                    եւ սկսան ուրախանալ:
Եւ է՛ր երէ՛ց որդի նորա յագա-                  Եւ անդրանիկ  որդին ագարակն
րակի. եւ մինչ դեռ գա՛յր՝ եւ մե՛րձ եղև ի       էր. իսկ վերադարձին, երբ մօտեցաւ տան,
 տունն, լուա՛ւ զձայն երգո՛ց և զպարուց.   լսեց երգերու եւ պարերու ձայնը.   եւ
եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝       ծառաներէն մէկը  դէպի իրեն կանչելով՝
 հարցանէր,  թէ զի՞նչ իցէ այն։                     հարցուց, թէ ի՛նչ է տեղի ունեցածը:
Եւ նա՝ ասէ ցնա.                                        Եւ ծառան ըսաւ անոր.
-Զի եղբայր քո եկեալ է, եւ եզե՛ն            -Ահա  եղբայրդ վերադարձած է, եւ
հայր քո զե՛զն պարարակ, զի ողջա՛մբ       հայրդ  մորթեց պարարտ եզը, քանի ողջ-
ընկալաւ զնա։                                                  առողջ վերագտաւ զայն:
Բարկացաւ եւ ո՛չ կամէր մտանել:             Ան բարկացաւ եւ մերժեց մտնել:    
Եւ  հայրն ելեալ արտաքս աղա-               Եւ հայրը դուրս գալով սկսաւ աղա-
չէ՛ր զնա։                                                           չել անոր:
Պատասխանի՛ետ եւ ասէ ցհայրն.             Պատասխան տուաւ եւ ըսաւ հօրը.
-Այս քանի ամք են՝ զի ծառայեմ             -Այսքան տարի ծառայեցի քեզի,
քեզ, եւ երբեք զպատուիրանա՛ւ քով ո՛չ      եւ երբեք պատուիրաններէդ չշեղեցայ.
անցի. ո՛ւլ մի երբեք ո՛չ ետուր ինձ՝ զի        ուլ մը անգամ չտուիր ինծի, որպէսզի ու-
 ուրա՛խ եղէց ընդ բարեկամս իմ։ Յոր-       րախանայի ընկերներուս հետ: Իսկ երբ
 ժամ եկն որդի՛դ քո այդ, որ եկե՛ր              եկաւ այդ քու որդիդ, որ պոռնիկներու զկեանս քո ընդ պոռնիկս, զենե՛ր դմա           հետ  վատնեց  հարստութիւնդ,  պա-
 զե՛զն պարարակ։                                           րարտ եզը մորթեցիր իրեն համար:
Եւ ասէ ցնա.                                                  Հայրը ըսաւ անոր.
-Որդեա՛կ, դու հանապա՛զ ընդ              -Որդեա՛կ, դուն միշտ ինծի հետ ես,
 իս ես, և ամենայն որ ինչ ի՛մ է՝քո՛ է.          եւ ամէն ունեցածս նաեւ քո՛ւկդ է. սակայն
այլ ուրա՛խ  լինել և խնդալ պա՛րտ էր,      ուրախանալ եւ խնդալ  պէտք էր,  քանզի
 զի եղբայր քո այս՝ մեռեա՛լ էր եւ եկեա՛ց.   այս քու եղբայրդ մեռած էր՝  եւ ողջնցաւ,
կորուսեալ՝ եւ գտաւ։                                       կորսուած էր՝ եւ գտնուեցաւ:

           [email protected]                                                             Արմենակ Եղիայեան

 

 

0
Would love your thoughts, please comment.x
()
x