Միասնաբար փրկենք հայերէնը

March 12, 2025

Պայքար (թիւ 412)

            ***Բարեփոխումների օրակարգը հետ է մնում:

            —Բարեփոխումների օրակարգը յետ է մնում:

            ***ֆէօտալական

            —ֆէոտալական…նախընտրաբար՝ աւատապետական

          *** Շուրջ  պարը  չյաջողուեց:

            —Շուրջպարը չյաջողուեց:           

            ***Այժմ հաւակնում է դափնեպսակին:

            —Այժմ յաւակնում է դափնեպսակին:

            ***Մէկ մասը  անվերադարձ մեկնեցան:

            —Մէկ մասը անվերադարձ մեկնեցաւ:

            Ակօս (թիւ  1487)

            ***Վեց հազար մարդու ներառող

            —Վեց հազաար մարդ ներառող

            ***հետադիմական

            —յետադիմական

            ***փոխ տնօրէն

            —փոխտնօրէն

            ***հաշւոյն

            —հաշուոյն

            ***ձերամբ

            —ձեռամբ

            Արարատ (25/2/2025)

            ***երրորդ ամեակին

            —եռամեակին

            ***Ճիշդ ժամանակն  է արի զօրավար:

            —Ճիշդ ժամանակն է, արի՛ զօրավար:

            *** Սաւառնող արծիւներ  կը սպասենք ակնակառոյց կերպով:

            —Ակնկառոյց կը սպասենք սաւառնող արծիւներ:

Նաեւ՝ ակնդիր, ակնթարթ, ակնկալում, ակնկոր, ակնյայտ:

            *** Բաղդաւորուեցաւ աղջիկ զաւակով:

            —Բախտաւորուեցաւ աղջիկ զաւակով:

            *** Եւ ի՜նչ իմանաս, եթէ սիրտը … բաբախելէ դադրած չէր:

            —Եւ ի՜նչ իմանաս,  թէ  սիրտը … բաբախելէ դադրած չէր:

            Զարթօնք, (18/2/2025)

            *** Եկեղեցուոյ պատմութիւնը, ունի պատուաբեր սոովորութիւններ:

            —Եկեղեցւոյ   պատմութիւնը  ունի պատուաբեր սովորութիւններ:

            ***Պարսիկը մեր եկեղեցիները չվերածեն ատրուշաններու:

            —Պարսիկը մեր եկեղեցիները չվերածէ   ատրուշաններու:

            *** Յականէ անուանէ  նզովել բոլոր անոնց...

            —Յականէ-անուանէ նզովել բոլոր անոնք…     

            ***Բողոքարար զանգուած մը, որոնք վրդոված էին…հրկիզած են

            —Բողոքարար զանգուած մը, որ վրդոված էր …հրկիզած է…

            ***Լաւ, որ ղեկավարութիւնը թուրք են…  Հայաստանի քարտէզներ կար:

            —Լաւ որ ղեկավարութիւնը թուրք էր …  Հայաստանի քարտէզներ կային:

Ապագայ (24/2/2025)

            *** Նստաշրջանը որոշում ընդունեց դիմելու խորհուրդներուն:

—Նստաշրջանը որոշում կայացուց դիմելու խորհուրդներուն:

            ***Այս մեծ ողբերգութեան իբրեւ արդիւնք՝ 150 հազար արցախցիներ ստի-պուած էին տեղահանուիլ:

            —Այս մեծ ողբերգութեան  հետեւանքով 150 հազար արցախցիներ…

            *** Թափած արիւնն ու քրտինքը մեզի կը մղեն չընկրկելու:

—Թափած արիւնն ու քրտինքը մեզ    կը մղեն  չընկրկելու:

            ***Որպէսզի,  իր իսկ պնդումով, բռնի կերպով գանձէ տուրքերը:

—Որպէսզի, իր իսկ պնդումով, բռնի  գանձէ տուրքերը:

            ***Բարեփոխումների օրակարգը հետ է մնում…

            —Բարեփոխումների օրակարգը յետ է մնում:

Մասիս (22/2/2025

            ***Քոչարեան խուսափեցաւ ուղղակի պատասխանել:

—Քոչարեան խուսափեցաւ ուղղակի պատասխանելէ:

            ***Իր կողմնակիցները չեն ընդունիր Սարգսեանին:

—Իր կողմնակիցներըչեն ընդունիէ Սարգսեանը:

            *** Մահ ոչ իմացեալ մահ  է, մահ իմացեալ  անմահութիւն է:

—Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է:

            ***վերջին հաշւով

—վերջին հաշուով

***Նշանակելով ամենահարուստ մարդուն:

—Նշանակելով ամենահարուստ մարդը:

          [email protected]                                                     Արմենակ Եղիայեան

0
Would love your thoughts, please comment.x
()
x